Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում 28-ամյա քաղաքացին 2 նռնակով սպառնացել է պայթեցնել տունը, նրան վնասազերծել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Դեպքը տեղի է ունեցել մարտի 13-ի լուսադեմին։ Քաղաքացին զանգել է ոստիկանություն ու խնդրել մոտենալ Նոր Խարբերդի 16-րդ փողոցի տներից մեկին։
«Ահազանգած 28-ամյա քաղաքացին` երկու նռնակ ձեռքին, պահանջում էր չմոտենալ, սպառնում էր գրավել և պայթեցնել տունը։ Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը իրավապահներին է հանձնել նռնակները»,- ասված է հաղորդագրությունում։
Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
0Comments