Այսօր՝ փետրվարի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:15-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի բակում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժշկական կենտրոնի բակում հայտնաբերվել է բուժառու, Կոտայքի մարզում հաշվառված 61-ամյա Գարեգին Ա-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը նշված բժշկական կենտրոնի 5-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Արցախի Հանրապետությունից էր բռնագաղթել, բուժում էր ստանում նշված բժշկական կենտրոնում և 5-րդ հարկի թիվ 8-րդ հիվանդասենյակի պատուհանից իրեն ցած է նետել:
0Comments