Ծխելը սրտի կաթվածների, ինսուլտների, թոքերի հիվանդությունների գլխավոր պատճառներից մեկն է, նախազգուշացրել է հոգեբան Կիրիլ Ֆոմրյակովը: Lenta-ի հետ զրույցում, Lurer.com-ի փոխանցմամբ, մասնագետն այդ սովորությունից հրաժարվելն անվանել է կյանքը հինգ տարով երկարացնելու միջոց։
Նա հավելել է, որ ծխելը թողնելուց երեք ամիս անց թոքերի ծավալն ու ընդհանուր տոկունությունը մեծանում են, իսկ վեց ամիս անց մաշկի բջիջները նորացվում են, իսկ առողջ երանգը վերադառնում:
Ֆոմրյակովը հավաստիացրել է, որ ծխելուց հրաժարվելն օգնում է երկարացնել կյանքը միջինը 3-5 տարով:
0Comments