Դառը ուտելիքը նպաստում է առողջությանը եւ դանդաղեցնում ծերացման պրոցեսը. հետազոտություն

Մանրամասներ
սուրճ

Դառը ուտելիքը կարող է կանխել արյան ճնշման բարձրացումը, սիրտ-անոթային հիվանդությունները եւ դիաբետը, ինչպես նաեւ շատ այլ հիվանդություններ։ Միեւնույն ժամանակ, դառը նյութերը պաշտպանում են ազատ ռադիկալների առաջացրած վնասումներից եւ անգամ դանդաղեցնում են բջիջների ծերացման պրոցեսը։

Նոր հետազոտությունը, որին մասնակցել են Չինաստանի Լոհեի մասնագիտական  սննդի ճարտարագիտության համալսարանի մասնագետները, ուսումնասիրել են, թե ինչպես եւ ինչ մեխանիզմներով են դառը նյութերն ազդում մարդու առողջության վրա, գրել է Planet Today-ը։ Արդյունքները, ըստ news.am-ի,  հրապարակվել են։

Այդպիսի դառը նյութեր են հիմնականում ալկալոիդները, պոլիֆենոլները, տերպենոիդները եւ ամինաթթուները, որոնք հանդիպում են, օրինակ, բնական մթերքներում, ինչպիսին են հնդկաձավարը, դառը դդումը, խատուտիկը, հատիկեղենը, ընկույզները եւ սուրճը: Բնական դառը մթերքների օգտագործումը նպաստում է առողջությանը եւ, ըստ ընթացիկ հետազոտության, կարող է օգնել կանխել, օրինակ, հիպերլիպիդեմիան, արյան բարձր ճնշումը եւ հիպերգլիկեմիան:

Դիաբետի դեպքում առողջության համար դառը նյութերի օգտակարության մասին նշվել է նաեւ Դիաբետի դեմ պայքարի գերմանական կազմակերպության մասնագիտացված հոդվածում։

Բացի մարսողական ազդեցությունից, առանձնանում է քաղցի եւ քաղցրավենիքի հանդեպ հակումների նվազումը, ինչը շատ օգտակար է դիաբետի եւ ճարպակալման դեպքում։ Մասնավորապես, դառը դդմի օգտագործումը կարող է նվազեցնել գլյուկոզայի մակարդակը նախադիաբետով հիվանդ մարդկանց մոտ: