ԱՄՆ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) ԱՄՆ-ի անդամակցությունը դադարեցնելուց հետո, իրացվելիության ճգնաժամի պատճառով, կառույցը կասեցրել է նոր աշխատակիցների հավաքագրումը և սահմանափակել ճանապարհորդությունները: Այս մասին կազմակերպության գործադիր կոմիտեի 156-րդ նստաշրջանում հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեիսուսը։
«ԱՄՆ-ի հայտարարությունը սրել է իրավիճակը, և մենք հայտարարել ենք անմիջապես ուժի մեջ մտնող մի շարք միջոցառումների մասին, որպեսզի առավելագույնս պաշտպանենք մեր աշխատանքը և անձնակազմը. մենք իրականացնում ենք ռեսուրսների ռազմավարական համաձայնեցում, դադարեցնում ենք հավաքագրումը, բացառությամբ ամենակարևոր ոլորտների, և զգալիորեն կրճատում ենք գործուղումների ծախսերը», - ասել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, Դոնալդ Թրամփն առաջինների թվում ստորագրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից և կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին հրամանագրրը:
0Comments