Բժշկական ծառայությունների՝ քաղաքացիների համար ֆինանսական ու ֆիզիկական հասանելիության առումով 2024-ին աճ է գրանցվել: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«2024-ի ընդհանուր բյուջետային միջոցները մինչեւ 2024-ի դեկտեմբերի 15-ը կազմել են 127 մլրդ դրամ, ինչը 2023-ի նույն ժամանակահատվածում կազմել էր 113 մլրդ դրամ: Այս տարբերությունն ուղղվել է ավելի շատ դիմելիությունը սպասարկելու համար եւ ներդրվել են մի շարք նոր ծրագրեր, որոնք շատ մեծ արդյունք են գրանցել: Մեկը աորտայի շերտազատման ծրագիրն է, որը կյանք փրկող ծրագիր է եւ բավականին թանկարժեք ծառայություն է: Նախկինում այն հասանելի էր միայն սոցիալապես անապոհվների ծրագրի շրջանակներում, բայց հիմա մեր բոլոր քաղաքացիները կարող են օգտվել այս ծրագրի ծառայություններից:
Շատ կարեւոր էր դեղորայքի փաթեթը մեծացնելը. Մենք ֆունկցիոնալության միջին գնահատական ունեցող անձանց համար 50 տոկոս փոխհատուցվող առաջնային դեղերը փոխարինեցինք 100 տոկոս փոխարինվողով եւ տեսնում ենք, որ մեր քրոնիկ հիվանդություններ ունեցողների բուժսպասարկումն ավելի արդյունավետ է դառնում, քանի որ մենք կառավարում ենք նրանց ընթացիկ կարիքները, եւ ոչ թե այն ժամանակ, երբ սրվում է իրավիճակը եւ նրանք ավելի հիվանդանոցային բուժօգնության կարիք ունենք»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ 2024-ին շատ ավելի մեծ թվով ծառայություններ են մատուցել, քան 2023-ին:
0Comments