Եվրոպական խորհրդարանում Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Կոստաս Մավրիդեսը նշում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը ոչ միայն Ցեղասպանության շարունակություն է, այլ նաև նմանատիպ հանցագործությունների կրկնության վտանգավոր սերմ։
Կոստաս Մավրիդեսն այս մասին ասել է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում։
«Հայոց ցեղասպանությունը և մարդկության դեմ այսպիսի հանցագործությունները պետք է ոչ միայն դատապարտվեն և ուսումնասիրվեն որպես պատմական հիշողության իրադարձություններ, այլև ընկալվեն որպես բարոյական դաս՝ մեր ներկայի և ապագայի համար»,-նշել է նա։
0Comments