Կարդինալները երեքշաբթի կհանդիպեն Հռոմի Ֆրանցիսկոս I պապի հուղարկավորության օրը նշանակելու համար՝ սկսելով գործընթացը, որը կավարտվի կաթոլիկների նոր առաջնորդի ընտրությամբ, գրել է The Guardian-ը։
Սպասվում է, որ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը, որը տեղի կունենա Սուրբ Պետրոսի տաճարում, կմասնակցեն պետությունների եւ թագավորական ընտանիքների ղեկավարները, ընդ որում՝ մասնակցության մասին առաջինը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Առաքելական սահմանադրության համաձայն՝ հուղարկավորությունը պետք է տեղի ունենա պապի մահից հետո չորրորդից վեցերորդ օրը, այսինքն՝ այս շաբաթվա ուրբաթից կիրակի օրերին։
Բայց մանրամասները կորոշեն կարդինալները, որոնք հրավիրվել են «ընդհանուր ժողովների» շարքից առաջինին, որը սկսվում է տեղի ժամանակով առավոտյան ժամը 9-ից։
Ժողովների հրավիրվում են բոլոր տարիքի կարդինալներ, սակայն կոնկլավում նոր իապի օգտին քվեարկելու իրավունք ունեն միայն 80 տարեկանից ցածր անձինք: Կոնկլավը պետք է սկսվի իապի մահից ոչ պակաս, քան 15 եւ ոչ ավելի, քան 20 օր հետո։
Ֆրանցիսկոսի մահից առաջ հիշատակված պոտենցիալ թեկնածուներից էին իտալացի առաջադեմ կարդինալ Մաթեո Զուպին, , Պիետրո Պարոլինը, որը ծառայում է որպես Վատիկանի պետքարտուղար, եւ Լուիս Անտոնիո Թագլեն Ֆիլիպիններից:
Հովվապետի մահը, ամենայն հավանականությամբ, կսրի սուր տարաձայնությունները կուրիայի ներսում, որտեղ պահպանողականները ձգտում են եկեղեցու վերահսկողությունը խլել բարեփոխիչներից:
Հռոմի պապը՝ 1,4 միլիարդ կաթոլիկների առաջնորդը, մահացել է երկուշաբթի Վատիկանի իր տանը, 88 տարեկան հասակում, կաթվածից հետո: Նա ապաքինվում էր կրկնակի թոքաբորբից, որի պատճառով հինգ շաբաթ հոսպիտալացվել էր։
Լիբերալ բարեփոխիչը, որն իշխանությունը ստանձնել է 2013թ. գերմանացի աստվածաբան Բենեդիկտոս XVI-ի հրաժարականից հետո, մեծարվել է աշխարհի տարբեր երկրներում։
0Comments