Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է կենսաթոշակային օրենքը, որը նախատեսում է կենսաթոշակային տարիքը 62-ից հասցնել 64-ի։
Նախագահը օրենքն իր ստորագրությամբ հաստատել է այն բանից հետո, երբ մի քանի ժամ առաջ այն աջակցել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը։
Աշխատանքի նախարար Օլիվեր Դյուսոն ասում է, որ ակնկալում է, որ բարեփոխումները կգործարկվեն սեպտեմբերից։
Սահմանադրական խորհուրդը մերժել է վիճարկվող բարեփոխման շուրջ հանրաքվե անցկացնելու ընդդիմության պահանջը, սակայն, միևնույն ժամանակ, անթույլատրելի է համարել բարեփոխումների որոշ ասպեկտներ՝ որպես պատճառ նշելով իրավական թերությունները։
Էմանուել Մակրոնը մարտին հավանություն է տվել կենսաթոշակային վիճահարույց բարեփոխումներին՝ շրջանցելով խորհրդարանը։
0Comments