Գերմանիայում համաձայնություն է ձեռք բերվել իշխող կոալիցիայի ձևավորման հարցում

Մանրամասներ
կանցլեր

Գերմանիայում պահպանողականները և սոցիալ-դեմոկրատները համաձայնության են եկել իշխող կոալիցիայի ձևավորման հարցում: Երկրի հնարավոր ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտնել է, որ կողմերին հաջողվել է հաղթահարել առկա տարաձայնությունները, այդ թվում՝ միգրացիոն քաղաքականության խստացման շուրջ: Նրա խոսքով՝ Գերմանիայի հաջորդ կառավարությունն ուժեղ ծրագիր կունենա:

Մասնավորապես, կփոխվի զինվորական ծառայության մոդելը, նախևառաջ շեշտը կդրվի կամավոր ծառայության վրա՝ շվեդական օրինակով: Գերմանիայի քաղաքացիություն հնարավոր կլինի ստանալ երկրում 5 տարի բնակվելուց հետո՝ նախկին 3 տարվա փոխարեն: Նոր կառավարությունը կխստացնի անօրինական միգրացիայի դեմ պայքարը: «Ազգային սահմանները կվերահսկվեն, իսկ այն անձինք, որոնց ապաստանի դիմումները մերժվել են, կարտաքսվեն»,- հայտնել է Մերցը։ Նաև, Գերմանիայի ապագա կաբինետը մտադիր է շարունակել հակառուսական պատժամիջոցների քաղաքականությունը:

Գերմանական ԶԼՄ-ները հայտնում են, որ համաձայնության շրջանակում սոցիալ-դեմոկրատները կստանան ֆինանսների, պաշտպանության, արդարադատության, աշխատանքի և այլ նախարարություններ: Պահպանողականները՝ ներքին և արտաքին գործերի, ինչպես նաև տնտեսության և կրթության նախարարությունները: