Գերմանական Մանհայմ քաղաքում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Նախնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, ևս մի քանիսը վիրավորվել են, նրանց վիճակը գնահատվում է ծանր։
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում անցկացվող տոնավաճառում։
Տեղեկություններ են հաղորդվում վարորդի ձերբակալության մասին։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
0Comments