Չկարողացա նայել՝ ինչպես էին վերաբերվում Զելենսկուն. Բերբոկը 2 անգամ անջատել է Թրամփ-Զելենսկի լեզվակռվի հեռարձակումը

Մանրամասներ
անալենա

Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոկը խոստովանել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Սպիտակ տանը տեղի ունեցած և ուղիղ եթերով հեռարձակված լեռվակռվի ժամանակ չի դիմացել և 2 անգամ անջատել է հեռարձակումը: Այս մասին գրում է Bild-ը:

«Ես երկու անգամ անջատեցի հեռարձակումը, քանի որ չկարողացա նայել, թե ինչպես էին այնտեղ վերաբերվում Ուկրաինայի նախագահին», - ասել է Բերբոկը Caren Miosga թոք շոուի ժամանակ:

Թրամփի և Զելենսկու այս բախումը, ըստ նրա, անհրաժեշտ է դարձնում Ուկրաինային անհապաղ հատկացնել երեք միլիարդ եվրոյի ռազմական օգնություն, որը հաստատվել է, բայց դեռ չի ֆինանսավորվել Գերմանիայի կողմից։

«Մենք պետք է շտապ բարեփոխենք պարտքի արգելակը. Գերմանիան վերջապես պետք է որոշի, թե ինչի է պատրաստ: Այս երեք միլիարդը պետք է անհապաղ փոխանցվի Ուկրաինային»,- դիմել է Բաերբոքը կանցլեր Օլաֆ Շոլցին։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը թեժ լեզվակռիվ է տեղի ունեցել Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի  և Զելենսկու միջև, ինչի հետևանքով Ուկրաինայի ղեկավարը վաղաժամ լքել է Սպիտակ տունը՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու: ԱՄՆ նախագահը Զելենսկուն մեղադրել է «երրորդ համաշխարհային պատերազմի հետ խաղաղու, ԱՄՆ-ի օգնությունը չգնահատելու և հրադադար չցանկանալու համար»։ Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ «Զելենսկին պատրաստ չէ խաղաղության»։