Ճերմակ տոպ ու կիսաշրջազգեստ․ Դիանա Գրիգորյանը՝ շքեղ կերպարում

Մեկնաբանություններում հետեւորդները հաճոյախոսություններ էին արել նրան

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը իր Instagram-ում ներկայացնում է ոչ միայն հրապուրիչ լուսանկարներ, տեսանյութեր, այլեւ իր մտորումներով կիսվում է երկրպագու-հետեւորդների հետ:

Դիանա Գրիգորյանը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում սցենարիստն իր հետեւորդներին ներկայացել է երեկոյան, շքեղ տեսքով։ Նա կրում է սպիտակ տոպ եւ նույն երանգի կիսաշրջազգեստ։ Դիանան մեղմ շպարով է, կերպարն ամբողջացրել են ականջօղերը։ Հմայիչ լուսանկարին կից նա անգլերերն լեզվով գրել է․ «Շուտով»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Դիանա Գրիգորյանը վառ ամառային կերպարում էր. նա շորտ էր կրում, որը համադրել էր վառ շապիկի հետ։ Դիանան գրեթե դիմահարդարված չէր եւ պարզ սանրվածք էր ընտրել։ Մեկնաբանություններում հետեւորդները հաճոյախոսություններ էին արել նրան։