ԿԱՐԵՎՈՐ․ Իրանը փակում է օդային տարածքն ու բանակը բերում մшրտական պատրաստության․ լրատվամիջոցներ

Մանրամասներ
իրան

Իրանը փակում է օդային տարածքն ու բանակը բերում մարտական պատրաստության՝ ԱՄՆ-ի սպառնալիքների պատճառով, հաղորդում է Mehr գործակալությունը՝ հղում անելով կառավարությանը։

Հրատարակությունը գրում է, որ իրանական ուժերը պատրաստ են ցանկացած իրադարձությունների և ամբողջ բանակը տեղափոխում են պատրաստության ամենաբարձր մակարդակ։

Ավելի վաղ Թրամփը Իրանին խոստացել էր նախկինում չտեսնված ռմբակոծություններ, եթե երկիրը համաձայնության չգա ԱՄՆ-ի հետ իր միջուկային ծրագրի գործարքի շուրջ։

Daily Mail-ը գրել էր, որ պատերազմը մոտ է՝ ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, որը վերջնականապես կվերացնի երկրի միջուկային զենքի ծրագրից բխող սպառնալիքը:

Իրանի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին րոպեներ առաջ հայտարարել էր․ մենք շարունակում ենք զգուշացնել և և վերահաստատում ենք, որ Իրանի և նրա ինքնիշխանության դեմ ցանկացած հարձակման դեպքում մեր պատասխանը կլինի արագ և վճռական։