Չինաստանը կարող է Թրամփին պատասխանել արտահանման և շուկայի գրավման հզոր ալիքով, գրում է The New York Times-ը։
Պարբերականը գրում է, որ Դոնալդ Թրամփի մաքսային պատերազմները կարող են հանգեցնել վիթխարի հետևանքների՝ «մեզ մոտենում է ցունամի», որը ձևավորվում է Չինաստանում։
«Պեկինը ցանկանում է գրավել համաշխարհային շուկաները: Չինաստանի կենտրոնական բանկը պետական վերահսկվող բանկերի միջոցով 1,9 տրիլիոն դոլարի վարկ է տրամադրել արդյունաբերական ընկերություններին: Չինաստանում գործարանները կառուցվում են գիշեր-ցերեկ, իսկ գոյություն ունեցողները արդիականացվում են՝ ռոբոտացման և արտադրության ավտոմատացման ամբողջ թափով:
Դա պետք է մեծացնի արտահանման հոսքը, որը միայն կաճի Դոնալդ Թրամփի մաքսատուրքերի և նրա հակառակորդների պատասխան մաքսատուրքերի շնորհիվ. չինական ապրանքները լրացուցիչ մրցակցային առավելություններ կստանան՝ ավելի թանկ ամերիկյան ապրանքների համեմատ։
Չինաստանի արտահանման հաջողությունը կհանգեցնի գործարանների փակմանը և աշխատատեղերի կրճատմանը Միացյալ Նահանգներում և Եվրոպայում: Վառ օրինակը՝ ինչ կարող է տեղի ունենալ, Volkswagen-ն է: Ըստ Bild պարբերականի՝ տասնամյակներ շարունակ Վոլֆսբուրգի գործարանը եղել է աշխարհի ամենախոշոր ավտոգործարանը: Սակայն այժմ չինական էլեկտրական ավտոմեքենաներ արտադրող BYD ընկերությունը Չինաստանում երկու գործարան է կառուցում, որոնցից յուրաքանչյուրը կարող է երկու անգամ ավելի շատ ավտոմեքենաներ արտադրել, քան Վոլֆսբուրգը, է:
Չինաստանն ավելի շատ արդյունաբերական ռոբոտներ է օգտագործում, քան աշխարհի բոլոր երկրները միասին վերցրած։ Դրանց մեծ մասն արդեն արտադրվում է չինական ընկերությունների կողմից Չինաստանի ներսում»,- գրում է The New York Times-ը։
0Comments