Չինաստանը կարող է Թրամփին պատասխանել արտահանման և շուկայի գրավման հզոր ալիքով. The New York Times

Մանրամասներ
ամն չինաստան ամն

Չինաստանը կարող է Թրամփին պատասխանել արտահանման և շուկայի գրավման հզոր ալիքով, գրում է The New York Times-ը։

Պարբերականը գրում է, որ Դոնալդ Թրամփի մաքսային պատերազմները կարող են հանգեցնել վիթխարի հետևանքների՝ «մեզ մոտենում է ցունամի», որը ձևավորվում է Չինաստանում։

«Պեկինը ցանկանում է գրավել համաշխարհային շուկաները: Չինաստանի կենտրոնական բանկը պետական ​​վերահսկվող բանկերի միջոցով 1,9 տրիլիոն դոլարի վարկ է տրամադրել արդյունաբերական ընկերություններին: Չինաստանում գործարանները կառուցվում են գիշեր-ցերեկ, իսկ գոյություն ունեցողները արդիականացվում են՝ ռոբոտացման և արտադրության ավտոմատացման ամբողջ թափով:

Դա պետք է մեծացնի արտահանման հոսքը, որը միայն կաճի Դոնալդ Թրամփի մաքսատուրքերի և նրա հակառակորդների պատասխան մաքսատուրքերի շնորհիվ. չինական ապրանքները լրացուցիչ մրցակցային առավելություններ կստանան՝ ավելի թանկ ամերիկյան ապրանքների համեմատ։

Չինաստանի արտահանման հաջողությունը կհանգեցնի գործարանների փակմանը և աշխատատեղերի կրճատմանը Միացյալ Նահանգներում և Եվրոպայում: Վառ օրինակը՝ ինչ կարող է տեղի ունենալ, Volkswagen-ն է: Ըստ Bild պարբերականի՝ տասնամյակներ շարունակ Վոլֆսբուրգի գործարանը եղել է աշխարհի ամենախոշոր ավտոգործարանը: Սակայն այժմ չինական էլեկտրական ավտոմեքենաներ արտադրող BYD ընկերությունը Չինաստանում երկու գործարան է կառուցում, որոնցից յուրաքանչյուրը կարող է երկու անգամ ավելի շատ ավտոմեքենաներ արտադրել, քան Վոլֆսբուրգը, է:

Չինաստանն ավելի շատ արդյունաբերական ռոբոտներ է օգտագործում, քան աշխարհի բոլոր երկրները միասին վերցրած։ Դրանց մեծ մասն արդեն արտադրվում է չինական ընկերությունների կողմից Չինաստանի ներսում»,- գրում է The New York Times-ը։