Ինչպես հայտնի է, հացը կարեւոր տեղ է զբաղեցնում Հայաստանի բնակիչների սննդակարգում: Պատահական չէ «հաց ուտել» արտահայտությունը: Սակայն շատ ընտանիքներ ստիպված են շատ հաց օգտագործել, քանի որ գումար չունեն մսի, մրգերի եւ բանջարեղենի համար: Պաշտոնական տվյալներով՝ 2019 թվականին բնակչության 12 տոկոսի մոտ սննդակարգի 70 տոկոսը կազմված է եղել հացից եւ կարտոֆիլից: Օրինակ, Արագածոտնում նման «սննդակարգ» է առկա բնակիչների գրեթե կեսի մոտ՝ մոտ 47 տոկոս: Ընդհանուր առմամբ Հայաստանում հացի սպառման փաստացի միջին օրական մակարդակը գերազանցում է նորման:
Միեւնույն ժամանակ, անցած տարի դեկտեմբերը նշանավորվեց հացի մանրածախ գնի կտրուկ աճով՝ տարեկան կտրվածքով 7,3 տոկոս: Դա գները նոր մակարդակի վրա դրեց (տես գրաֆիկը):
Հայաստանում հացահատիկի գրեթե 99 տոկոսը ներմուծվում է Ռուսաստանից: Անցած տարի պարադոքսալ իրավիճակ ստեղծվեց. ցորենի բերքի ռեկորդային աճի ժամանակ ռեկորդ գրանցվեց նաեւ այդ մթերքի արտահանման մեջ: Դրանց նպաստեցին հացահատիկի համաշխարհային գների բարձրացումը: Արդյունքում հացահատիկը սկսեց չբավարարել Ռուսաստանի սպառողներին, իսկ հացը՝ թանկացավ: Արտահանման սահմանափակման համար սահմանվեցին բարձր տուրքեր երրորդ երկրներ արտահանման համար (այսինքն՝ երկրներ, որոնք ներառված չեն ԵՏՄ-ում):
Ակնկալվում է, որ այս տարի ցորենի բերքը կանխատեսվածից քիչ կլինի: Սակայն բարձր վերջին 5 տարում միջին ցուցանիշից: Դա փոքր-ինչ հուսադրում է:
Ինչպես երեւում է ստորեւ ներկայացված գրաֆիկից՝ ներմուծման տարեկան ծավալով կան կտրուկ տատանումներ: Սակայն դրանից պետք չէ հապճեպ եզրակացություններ անել:
Նախկինում Արցախից Հայաստան է արտահանվել տարեկան մեծ քանակությամբ հացահատիկ: Այժմ ցանքատարածության մեծ մասի կորստի պատճառով Արցախը ստիպված կլինի ներմուծել հացահատիկը…
Անցած տարի 50 հազար տոննայի հացահատիկի ներմուծման փաստացի ծավալը գերազանցել է միջին ցուցանիշը: Կարելի է ենթադրել, որ այդ ավելցուկն անցել է այս տարի: Նկատենք, որ հացահատիկի ներմուծման ոլորտում կա մեծ կոնցենտրացիա. ճնշող մասը պատկանում է երկու կազմակերպությունների՝ «Ալեքս Հոլդինգ» եւ «Մոդուս Գրանում»: Արդյո՞ք իրականում մրցակցում են այդ երկու ներմուծողները, մնում է միայն գուշակել: Բացի այդ, ներկրվում է ցորենի այլուր, որի ծավալը անցած տարի կազմել է 1-ը 13-ի նկատմամբ (հացահատիկի ներմուծման ծավալի նկատմամբ):
Ներմուծվող այլուրի մի մասը վաճառվում է գերազանցապես գյուղերում ապրող բնակչությանը: Համաձայն ռուսական տվյալների՝ հիմնական այլուրի մասնաբաժինը կազմում է 25 տոկոս: Հայաստանում հացն այս տարի հունիսին թանկացել է 8,4 տոկոսով:
Իհարկե, Հայաստանում ինքնարժեքը կտարբերվի ռուսականից, եւ արդյունքն այլ կլինի: Պետք է հաշվի առնել նաեւ Հայաստանում դոլարի նկատելի թանկացումը:
Այդ հարցերի պատասխանը հանրությանը պետք է տա ՏՄՊՊՀ-ն: Սակայն նախքան դոլարի փոխարժեքի եւ ներմուծվող հացահատիկի թանկացման ազդեցությունը սահմանելը ցանկալի է քննարկել, թե որքանով են տնտեսապես հիմնավորված հացի հին գները: Մնում է միայն գուշակել, թե ինչպես է ձեւավորվում մանրածախ գինը, եւ թե կոնկրետ ինչ բաղադրիչներից է կազմված հացը:
Առեւտրի մասնագետի խոսքով՝ հացի գնի բարձրացման երկու տարբերակ կա: Առաջինը օրինականն է: Արտադրողը նվազեցնում է հացի քաշը՝ գինն անփոփոխ թողնելով: Սակայն հաճախ հացի քաշը չի նշվում: Բնականաբար, բարի նպատակներով, որպեսզի գնորդը շոկային վիճակում չհայտնվի: Երկրորդ միջոցը կապված է արդեն լուրջ խախտումների հետ: Քաշը նվազեցվում է, իսկ հաշիվ-ֆակտուրայում նշվում է նախկին գինը: Ավելի վատ, որ հացի մեջ ավելացնում են անպետք բաղադրիչներ, որոնք էլ բարձրացնում են հացի քաշը:
Մասնագետը նշեց, որ այդ ոլորտում իրական անարխի է, որին աչք են փակում պետական մարմինները: Մայրաքաղաքում գրեթե ամեն քայլափոխի կարելի է հացաբուլկեղենի արտադրություն տեսնել, որոնց տերերը փորձում են ամեն հասանելի միջոցով շահույթ ստանալ: Ինչպես վերը նշվեց, հացը թանկացել է դեռեւս անցած տարվա դեկտեմբերից: Բավարար ժամանակ է անցել, սակայն իշխանությունը գների կարգավորման հարցով որեւէ քայլ չի կատարում: Հավանաբար, ճիշտ է հին մի ասացվածք՝ «կուշտը սովածին մանր է բրդում»:
Սմբատ Գրիգորյան
0Comments