Սուրճը թանկանում է. «Արաբիկայի» գինը բորսայում հատել է 1 տոննայի դիմաց $8 հազարի նշագիծը

Մանրամասներ
Սուրճ

«Արաբիկա» տեսակի սուրճի բորսայական գները շարունակում են նոր ռեկորդ սահմանել. դրա արժեքն առաջին անգամ գերազանցել է տոննայի դիմաց 8 հազար դոլարի նշագիծը, վկայում են սակարկությունների տվյալները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նախ, «Արաբիկայի» մարտյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,04 %-ով՝ 1 տոննայի դիմաց հասնելով 7 963 դոլարի։ Արդեն սակարկությունների ընթացքում ցուցանիշը հասել է 1 տոննայի դիմաց ռեկորդային 8 019 դոլարի։

Միևնույն ժամանակ, 0,49 %-ով բարձրանում է «Ռոբուստա» տեսակի սուրճի մարտյան ֆյուչերսների գինը`1 տոննայի դիմաց հասնելով 5 587 դոլարի:

«Արաբիկա» սուրճի արժեքը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ռեկորդը. հունվարի 27-ին 1 տոննայի գինը հասել է 7,8 հազար դոլարի, իսկ հունվարի 28-ին՝ 7,9 հազար դոլարի: Հունվարի սկզբից ֆյուչերսները թանկացել են ավելի քան 10 %-ով։ Նախորդ տարվա նոյեմբերին համապատասխան ցուցանիշը բարձրացել է ավելի քան 7 հազար դոլար, սեպտեմբերին՝ 6 հազար դոլար։