Հրաշքով հղիացած աղջկա ուլտրաձայնային պատկերում պահապան հրեշտակ է հայտնվել

Մանրամասներ
հղի

1

Անգլիայից ամուսինները, որոնք կարծում էին, որ երբեք երեխա չեն ունենա, ուլտրաձայնային նկարում տղամարդու դեմք ու առաջ պարզած ձեռք են նկատել, որը ուղղված էր իրենց չծնված երեխայի կողմը: Այժմ նրանք վստահ են, որ դա նրա պահապան հրեշտակն է:

1

Բրիտանի Քլարկը և Ջեյմս Գրուվերն ընդամենը 24 տարեկան են: Բայց նրանք արդեն համակերպվել էին այն մտքի հետ, որ երբեք երեխա չեն ունենալու: Աղջկա մոտ ախտորոշվել էր էնդոմետրիոզ: Այս հիվանդության դեպքում արգանդի պատի ներքին շերտի բջիջները սկսում են աճել օրգանից դուրս՝ առաջացնելով արյունահոսություն, մշտական ցավեր և անպտղություն:

Բայց մի քանի շաբաթ առաջ, երբ Բրիտանին արդեն մի քանի օր իրեն լավ չէր զգում, Ջեյմսը նրան խնդրել էր հղիության թեստ անել:

Արդյունքն, ի զարմանս նրանց, դրական էր: Բայց նրանց զարմանքն ավելի մեծ էր, երբ աղջկա ուլտրաձայնային պատկերի վերին աջ անկյունում ձեռքը պարզած մարդու ուրվագիծ նկատեցին, հայտնում է The Sun-ը:

«Ես լուսանկարն ուղարկեցի մորս և մորաքրոջս: Նրանք երկուսն էլ ասացին, որ նկարում երևում է դեմք և դեպի երեխան պարզած ձեռք:

Մորաքույրս ասաց, որ դա պահապան հրեշտակ է, որը հետևում է երեխային»,- պատմել է Բիտանին:

Ապագա ծնողները հույս ունեն, որ նկարում գտնվող «պահապան հրեշտակը» լավ նշան է այն բոլոր անհաջողություններից հետո, որոնց նրանք բախվել են: