Ռուբլու արժեւորումը կարող է դրական ազդեցություն գործել Հայաստանում տուրիզմի ոլորտի վրա. ԿԲ

Մանրամասներ
Ռուբլի դոլար

Ռուբլու արժեւորումը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի զբոսաշրջության ոլորտի վրա։ Այս մասին մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով, եթե անգամ ռուս զբոսաշրջիկների թվի աճ չլինի, նրանց կողմից ծախսվող միջոցների չափը կարող է աճել։

Սա նա բացատրել է ռուբլու արժեւորմամբ։

«Ընդ որում՝ գնաճը Ռուսաստանում պահպանվում է բարձր մակարդակի վրա, ուստի անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- նշել է Գալստյանը։