Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին դեռ թանկանում են

Մանրամասներ
դոլար

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 18-ին, կազմել է 391.56  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.78 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 428.21 դրամ (աճել է 0.28 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  508.68 դրամ (նվազել է 0.26 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.77 դրամ (աճել է 0.09 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 387.5-389 դրամով, վաճառվում է 393.5-394.5 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 420-426 դրամով, վաճառվում է 429-437 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.47-4.73 դրամով, վաճառվում է 4.85-5.05 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 390 դրամով, վաճառվում՝ 393.5 դրամով:

Եվրոն գնվում է 426 դրամով, վաճառվում է 431-432 դրամով:

Ռուբլին գնվում է 4.67 դրամով, վաճառվում է 4.80 դրամով: