ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 9-ին, կազմել է 391.78 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.77 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 432.41 դրամ (աճել է 5.08 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 501.83 դրամ (աճել է 2.98 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.56 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 387.5-390 դրամով, վաճառվում է 393-394 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 423-427.5 դրամով, վաճառվում է 436-440 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.29-4.51 դրամով, վաճառվում է 4.63-4.80 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 390 դրամով, վաճառվում՝ 393 դրամով:
Եվրոն գնվում է 427 դրամով, վաճառվում է 432 դրամով:
Ռուբլին գնվում է 4.47 դրամով, վաճառվում է 4.57 դրամով:
0Comments