Արտաքին գործերի նախարարությունը մերժել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարարական կազմակերպությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի տեքստը՝ առաջարկելով լսել Ազգային ժողովում խաղաղության պայմանագրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանի ելույթը։ Այս մասին բարձրաձայնում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ Արաքս Մելքոնյանը։
«Դե ինչ ասեմ՝ համաձայնագրի տեքստը տեսել են որոշ արտոնյալներ, ոմանք՝ մասամբ, իսկ այ ՄԵՐ պետությանը, մեր ու մեր երեխաների իրավունքներին ու ապագային վերաբերող այս կարևոր փաստաթղթին մենք չենք կարող ծանոթանալ, միայն կարող ենք լսել ինչ-որ պարզաբանումներ՝ հակասական ու ամեն ինչ ոչնչի մասին տեքստեր։ Նորից մեզնից գաղտնի «ինչ պետք է բանակցել են» տրամաբանությամբ են առաջնորդվում այս մարդիկ, անհաշվետու ու անպատասխանատու»,- Facebook-ի իր էջում գրել է Արաքս Մելքոնյանը։
0Comments