Ամերիկացի զինվորականներն այս գիշեր ոչնչացրել են Ռաս Իսա նավահանգիստը Եմենում, որը վերահսկվում է «Անսար Ալլա»(հութիներ) ռազմաքաղաքական շարժման կողմից: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
«Այսօր ԱՄՆԶինված ուժերը հարվածներ են հասցրել վառելիքի աղբյուրներին, որոնք աջակցում են Իրանի հետ կապված հութի ահաբեկչական խմբավորմանը։ Այդ հարվածներն ուղղված են նրան, որպեսզի խմբավորմանը զրկեն անօրինական եկամուտներից, որոնք ավելի քան 10 տարի օգտագործվել են հութիների ահաբեկչական գործողությունները տարածաշրջանում ֆինանսավորելու համար»,- ասված Է հրամանատարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում:
Ռաս Իսա նավթային նավահանգստին ԱՄՆ-ի ավիահարվածներից զոհվել է 33, վիրավորվել՝ 80 մարդ, հայտնել է Al Massira հեռուստաալիքը։ Զոհվածների մեծ մասը նավահանգստի աշխատակիցներ էին։
0Comments