ԱՄՆ-ը կարող է ընդլայնել ռազմական ակտիվությունը Մերձավոր Արևելքում․ Politico

Մանրամասներ
եմեն

Եմենում ամերիկյան ավիահարվածները Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նոր քաղաքականության մի մասն են, ԱՄՆ-ը կարող է ընդլայնել իր ռազմական գործունեությունը տարածաշրջանում, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով անանուն պաշտոնյային։

«Վերջին շաբաթների ընթացքում Սոմալիում «Աշ-Շաբաաբ»-ի գրոհայինների դեմ հարվածների ավելացումը, ինչպես նաև Սիրիայում «Իսլամական պետության» (ԻՊ) առաջնորդների դեմ հարվածների ավելացումը նոր քաղաքականության արդյունք են... տարածաշրջանում ավելի շատ հարվածներ կլինեն ապագայում, քանի որ զինվորականները նոր հնարավորություններ են տեսնում գրոհայինների առաջնորդներին հարվածելու համար»,- ասվում է հրապարակման մեջ՝ վկայակոչելով պաշտոնյային:

Ինչպես նշում է Politico-ն, ԱՄՆ-ի կողմից հութիների դեմ գործողության մեկնարկը տեղի է ունեցել Սիրիայում ԻՊ-ի առաջնորդների դեմ նոր հարվածների ֆոնին:

Թրամփը շաբաթ օրը հայտնել էր, որ հրամայել է ԱՄՆ զինվորականներին «վճռական և ուժգին» գործողություններ ձեռնարկել շիա Անսար Ալլահ (Հութի) շարժման դեմ։

Թրամփը նաև Իրանին կոչ է արել դադարեցնել հութիներին աջակցությունը և չսպառնալ «ամերիկյան ժողովրդին և նրա նախագահին»։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ երկիրը լայնածավալ գործողություն է սկսել Եմենում հութիների դեմ՝ ամերիկյան շահերը պաշտպանելու համար։