Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը Բաքու կատարած այցի ընթացքում բանակցություններ է վարել Ադրբեջանի արտաքին հետախուզության եւ պետական անվտանգության ծառայության ղեկավարության հետ։
Ինչպես տեղեկացրել է ՏԱՍՍ-ը, Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարության հետ բանակցություններում նշվել է, որ «ռուս-ադրբեջանական համագործակցությունը հատուկ ծառայությունների գծով դինամիկ է զարգանում, բնույթով կառուցողական է, փոխշահավետ եւ վստահելի եւ ուղղված է Ռուսաստանի եւ Ադրբեջանի ազգային շահերի պաշտպանությանը»։
0Comments