Թուրքիայի Բոլու նահանգի «Կարտալկայա» լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի: Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։
«Ցավոք, ունենք 66 զոհ, 51 վիրավոր», - թուրք նախարարի խոսքը մեջբերում է Haber Global հեռուստաալիքը:
Հյուրանոցի սեփականատերը և ևս երեք աշխատակիցներ ձերբակալվել են։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գիշերվա ընթացքում հրդեհը տարածվել է հյուրանոցի շենքում:
Հյուրերից շատերը փորձել են փրկվել այրվող հյուրանոցից՝ փաթաթված սավանների օգնությամբ իջնելով լուսամուտներից։
0Comments