Ինչպես հայտնել է Թուրքիայի նախագահի հաղորդակցության գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունը, երկու առաջնորդների հանդիպումը կայանալու է այսօր՝ փետրվարի 18-ին։ Այս մասին փոխանցում է RBC-ն։
Նույն օրը Սաուդյան Արաբիայում ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպելու են ԱՄՆ պատվիրակության հետ։ Ռուսական պատվիրակության ինքնաթիռը Էր Ռիադ է ժամանել փետրվարի 17-ի երեկոյան։
Զելենսկին նախատեսում է նաև Սաուդյան Արաբիա մեկնել իր մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում, սակայն նա չի մասնակցելու ռուս-ամերիկյան բանակցություններին։
0Comments