Երկրաշարժերի հետևանքով Սանտորինիի բնակիչները լքում են կղզին. ԶԼՄ․ Տեսանյութ

Մանրամասներ
4

Երկրաշարժերի հետևանքով Սանտորինիի բնակիչները մասսայաբար լքում են կղզին։ Այս մասին հայտնում է «Նաֆտեմպորիկի» պորտալը։

Նավահանգստում հերթեր են գոյացել։

«Սանտորինիի Աֆինիոս նավահանգստում հսկայական հերթեր են, քանի որ հարյուրավոր բնակիչներ և կղզու այցելուներ պատրաստվում են լաստանավերով լքել կղզին։ Տարածքում անընդհատ սեյսմիկ ակտիվություն է նկատվում, մարդիկ նաև վախենում են ավելի ուժեղ երկրաշարժից կամ հրաբխի ժայթքումից»,– ասված է հրապարակման մեջ։

Վերջին երկու օրում տարածաշրջանում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել։ Փակվել են Սանտորինիի և Էգեյան ծովի Կիկլադյան արշիպելագի մի քանի կղզու դպրոցները։

Քաղաքացիներին հորդորում են զերծ մնալ շենքերում կուտակումներից։ Շատերը դրսում են գիշերում` մեքենաների մեջ կամ վրաններում, քանի որ փլուզումների վտանգներ կան։