Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է բրիտանացի պաշտոնյաների չհիմնավորված պնդումները, թե Թեհրանը փորձում է սպառնալ Բրիտանիայի ազգային անվտանգությանը, տեղեկացրել է Tasnim-ը։
Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային չորեքշաբթի հերքել է այդ պնդումները՝ կոչ անելով վերջ տալ Բրիտանիայի ոչ կառուցողական մոտեցումներին Իրանի եւ Արեւմտյան Ասիայի տարածաշրջանի նկատմամբ:
Բաղային հաստատել է Իրանի հավատարմությունը ՄԱԿ կանոնադրության եւ միջազգային իրավունքի սկզբունքներին, մասնավորապես՝ փոխադարձ հարգանքի եւ այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին, ինչպես նաեւ միջազգային նորմերին ու կանոններին համապատասխանելուն։
Նա ընդգծել է, որ բրիտանացի պաշտոնյաների պնդումները, թե Իրանը սպառնում է Բրիտանիայի ներքին անվտանգությանը, ոչ միայն անհիմն են, այլեւ «կառավարության կանխամտածված պրոյեկցիայի ձեւ, որն Իրանի ժողովրդի դեմ վնասակար միջամտությունների երկար պատմություն ունի եւ որը ներկայում բաց չի թողնում հակաիրանական ահաբեկիչներին հյուրընկալելու եւ աջակցելու ոչ մի հնարավորություն»։
«Բաղային բրիտանացի պաշտոնյաներին խորհուրդ է տվել հրաժարվել Իրանի ժողովրդի նկատմամբ սխալ քաղաքականությունից եւ դադարեցնել ահաբեկչության քարոզչությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ առճակատման քաղաքականությունը եւ անհիմն մեղադրանքները պնդելու փոխարեն»,- գրել են իրանական լրատվամիջոցները:
Բրիտանիան ավելի վաղ հայտնել էր, որ Իրանը, ներառյալ նրա հետախուզական ծառայությունները եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, կներառի Օտարերկրյա ազդեցության գրանցման սխեմայի (FIRS) մեջ:
Բրիտանիան նկարագրում է FIRS-ը որպես երկաստիճան սխեմա, որը նախատեսված է ուժեղացնելու Միացյալ Թագավորության քաղաքական համակարգի ճկունությունը արտաքին ազդեցության նկատմամբ:
Տեղեկացվել է, որ այս կերպ Լոնդոնը մտադիր է ավելի մեծ վստահություն ապահովել որոշ օտարերկրյա ուժերի կամ կազմակերպությունների գործունեության նկատմամբ, որոնք վտանգ են ներկայացնում ազգային անվտանգության համար։
0Comments