Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով վերդիկտը՝ արդարացնելով Բագրատյանին՝ մեղսագրվող արարքում։ Հայտնում է Pastinfo-ն:
Հրանտ Բագրատյանին, հիշեցնենք, մեղադրում են բռնության կոչեր անելու մեջ, որոնք, ըստ իրավապահների, արվել են ապրիլի 4-ին՝ ԱԺ մոտ «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ։ Ելույթում Բագրատյանը նշել էր ․ ««Այդ ընթացքում իրենք բաժանել են 200 մլրդ դրամի կամ 500 մլն դոլարի պրեմիա: Ծախսել է 28 մլրդ, արա, 28 մլրդ-ն ի՞նչ ես արել, 1 մլրդ-ը չէի՞ր կարող դնել բանակի վրա… 5 տարում մահանում է 36 հազար մարդ, այդ թվերի մեջ մտած չեն Covid-ն ու զոհվածները: Չենք ծննդաբերում: Եթե 2017-ին ունեցել ենք 18 հազար իրավական հանցագործություն, անցյալ տարի ունեցել ենք 37 հազար: Ինչի՞ եք կոտորվում: Եթե 2017-ին կյանքի միջին տևողությունը Հայաստանում եղել է 76 տարի, իր օրոք 5 տարում դառել է 72 տարի: Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք, արա՛: Վերացրե՛ք այդ իշխանությունը ձեր ուժով, թափով: Այս ի՞նչ ինքնասպանություն է, որ ազգը գնում է»։
Քրեական հետապնդումը Բագրատյանն ինքը շինծու է համարում։
0Comments