Երեկ ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառվելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, բոլոր միջնորդությունները բավարարվել են։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, NEWS.am–ին հայտնեցին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հակակոռուպցիոն կոմիտեից նաև հայտնեցին, որ կալանավորված անձանցից 2-ը քաղաքապետարանի պաշտոնյաներ են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ NEWS.am–ի տեղեկություններով Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ձերբակալությունները կապված են կաշառքի գործի հետ։Երևանի քաղաքապետարանից ձերբակալվածների թվում են Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ՝ Արամ Գյուլզադյանը։
0Comments