Անկարա-Երևան կկարգավորվեն եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ստորագրի խաղաղության պայմանագիրը. Էրդողանի գլխավոր խորհրդական

Մանրամասներ
հհ թուրքիա դրոշ

Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի գործողությունները կապված են Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանի առաջ քաշած պայմանների կատարման հետ. այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, օկուպացված Ստեփանակերտում «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով 7-րդ քաղաքական ֆորումի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Չաղրի Էրհանը:

Նա ընդգծել է, որ Անկարա-Երևան կարգավորումը հնարավոր է, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և ստորագրի խաղաղության պայմանագիրը։