Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում

Մանրամասներ
երևան

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պռոշյան – Դեմիրճյան փողոցների խաչմերուկում: Հայտնում են Երևանի քաղաքապետարանաից։

Մասնավորապես՝ Պռոշյան փողոցից ձախ շրջադարձը դեպի Դեմիրճյան փողոց կարգելվի: