Ֆիրդուսում պատմական շերտ են քանդել. քաղաքացիների ահազանգի հիման վրա ԿԳՄՍ-ն դադարեցրել է աշխատանքները

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Քաղաքացիները ֆեյսբուքյան գրառումներով եւ հրապարակած տեսանյութերով ահազանգում էին, որ Ֆիրդուսի թաղամասում պատական շերտ են քանդում շինարարական ծանր տեխնիկայով:

Կատաված առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը հանդես  է եկել պարզաբանմամբ, հայտնելով, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության փողոցում՝ Ֆիրդուսի թաղամասում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է աղյուսե պատ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից շինարարական աշխատանքները տվյալ տեղամասում դադարեցվել են։

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներին հանձնարարվել է տեղում ուսումնասիրել իրավիճակը և հետագա աշխատանքների համար սահմանել հնագիտական հսկողություն։