Լևոն Տեր–Պետրոսյանն այցելել է բժշկական կենտրոն

Մանրամասներ
լևոն տեր-պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բուժզննման է ենթարկվել: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«ՀՀ առաջին նախագահն այսօր այցելել է «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոն՝ պլանային հետազոտության»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք` Մուսինյանը 2024 թվականի նոյեմբերին հայտնել էր, որ Տեր–Պետրոսյանը թեթև վիրահատական միջամտությունից հետո դուրս է գրվել կլինիկայից։