Միացյալ Նահանգները սպառնում է Իրանին նոր պատժամիջոցներով

Մանրամասներ
իրան ամն դրոշ

ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ Իրանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ կկիրառվեն, եթե Թեհրանը համաձայնության չգա իր միջուկային ծրագրի շուրջ։

«Ես, անշուշտ, ակնկալում եմ շատ կոշտ պատժամիջոցներ Իրանի նկատմամբ և հուսով եմ՝ դրանք կստիպեն նրան հրաժարվել միջուկային ծրագրից»,- CNBC-ին տված հարցազրույցում ասել է Ռայթը։

Ռայթը չորեքշաբթի երկշաբաթյա շրջագայություն կսկսի Մերձավոր Արևելքի երեք երկրներով, ներառյալ Սաուդյան Արաբիա, ինչը նրա առաջին այցն է իբրև ԱՄՆ պաշտոնյա՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպության փաստացի առաջնորդին, Reuters-ին հայտնել է խնդրին ծանոթ աղբյուրը:

Ռայթը միաժամանակ պաշտպանել է ածխի արդյունաբերությունը խթանելու կոչված Թրամփի հրամանը՝ իբրև անհրաժեշտություն արհեստական ​​բանականության տվյալների մշակման կենտրոնների, ինչպես նաև պողպատի արտադրության և արդյունաբերական այլ տեսակի գործունեության համար:

Նա նշել է, որ չի կարծում, թե Ուկրաինայում պատերազմն ավարտվելու դեպքում եվրոպական երկրները կցանկանան Ռուսաստանից նորից էներգակիրներ ներկրել:

«Երբ ես խոսում եմ եվրոպացի առաջնորդների հետ, նրանք բոլորը կիսում են նույն բանը՝ ափսոսում են, որ իրենց էներգետիկ ապագայի վրա խաղադրույք են կատարում Ռուսաստանի վրա», -հավելել է Ռայթը: