Հայտնի է՝ ով կգլխավորի ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը

Մանրամասներ
ամն

ԱՄՆ Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռեթքլիֆը կգլխավորի Կենտրոնական հետախուզական գործակալությունը (ԿՀՎ)՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներքո։ Այս մասին ասվում է քաղաքական գործչի հայտարարության մեջ, որը հրապարակել է իր անցումային թիմը, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռեթքլիֆը կգլխավորի Կենտրոնական հետախուզական վարչությունը»,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ։

Նշվում է, որ հենց Ռեթքլիֆն է ցրել 2016 թվականին Թրամփի նախընտրական արշավում ռուսական հետքի մասին կեղծ լուրերը։ Հայտարարության մեջ ասվում է, որ այդ տեղեկությունն այնուհետև տարածել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը, որն այն ժամանակ քարոզարշավի ընթացքում հանրապետականների մրցակիցն էր։