Պակիստանի ափերի մոտ գտնվող Զալզալա Հրաբխային կղզյակն անհետացել է

Նա հիշեցրել է, որ 1999-2013թթ. նույն շրջանում ձևավորվել է ևս 3 նմանատիպ կղզյակ

Արաբական ծովում՝ Պակիստանի Գվադար քաղաքից ոչ հեռու գտնվող Զալզալա կղզյակն այլևս չի նշմարվում արբանյակներից, գրում է Live Science հարթակը:

Պակիստանի օվկիանոսագրության ազգային ինստիտուտը կղզյակի անհետացման մասին հայտարարել է այն բանից հետո, երբ NASA-ն արբանյակից արված լուսանկար էր ներկայացրել: 

Զալզալա կղզյակը ձևավորվել է 2013թ.-ին՝ 7,7 բալ հզորությամբ երկրաշարժից հետևանքով հրաբխի ժայթքման արդյունքում: Կղզյակի երկարությունը 90 մետր է եղել, լայնությունը՝ 40, իսկ բարձրությունը՝ 20:

Oվկիանոսագրության ազգային ինստիտուտի նախկին տնօրեն Ասիդ Ինամը հայտնել է, որ նման կղզիները կարճ կյանք են ունենում:

«Այդ ափերին ցեխային կղզիների պատմությունը հեռավոր անցյալից է գալիս: Օրինակ՝ 1945թ.-ին Մակրանայի (քաղաք Հնդկաստանում – Tert.am) երկրաշարժի արդյունքում 4 նման կղզյակ էր ձևավորվել: Նման կառուցվածք է ունեցել նաև Զալզալան»,- ասել է գիտնականը:

Նա հիշեցրել է, որ 1999-2013թթ. նույն շրջանում ձևավորվել է ևս 3 նմանատիպ կղզյակ: