Ճապոնիայում գրանցվել է օմիկրոնով հիվանդի մահվան առաջին դեպքը

Մանրամասներ

ա

Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակված մարդու մահվան առաջին դեպքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Kyodo գործակալությունը։

Հունվարի 11-ին մահացածը Սիզուոկա քաղաքի տարեց բնակիչ էր։ Հետագա անալիզները հաստատել են, որ տղամարդը ունեցել է օմիկրոն շտամը:

Ճապոնիան սեպտեմբերի 1-ից գրանցել է նոր կորոնավիրուսային վարակների ամենաբարձր օրական աճը՝ երկրում հաստատված 22045 դեպքով։ Շաբաթվա սկզբին հաղորդվել էր, որ օմիկրոն շտամը հայտնաբերվել է Ճապոնիայի բոլոր 47 պրեֆեկտուրաներում:

Համաճարակի ողջ ժամանակահատվածում վարակների օրական առավելագույն աճը գրանցվել է օգոստոսի 20-ին, երբ Ճապոնիայում հայտնաբերվել է 25992 դեպք։