Օրենսդիրները եզրակացրել են, որ կան հստակ և ծանրակշիռ ապացույցներ մարդկայնության դեմ ռուսական ուժերի կողմից իրականացված համակարգված և համատարած ռազմական հանցագործությունների մասին, տեղեկացնում է BBC-ն:
Ապրիլի 21-ին Էստոնիայի և Լատվիայի խորհրդարանները Ուկրաինայում ռուսական պատերազմը ճանաչեցին որպես ցեղասպանություն։
Լեհաստանի և ԱՄՆ նախագահները նույնպես դատապարտել են ռուսական բանակի կողմից խաղաղ բնակչության սպանությունները՝ դրանք անվանելով ցեղասպանություն, սակայն աշխարհի մի շարք այլ առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահը, ձեռնպահ են մնում նման սահմանումից։
Համաձայն միջազգային իրավունքի, ցեղասպանություն է համարվում ցանկացած ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խումբ մասնակիորեն կամ ամբողջությամբ ոչնչացնելու մտադրությունը:
0Comments