Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է փետրվարի 7-ին Տորոնտոյում ԱՄՆ-ի հետ տնտեսական գագաթնաժողովի մասին, որը կենտրոնանալու է երկու երկրների միջև առևտրի, ներդրումների և տնտեսական համագործակցության վրա, հայտնում է Ria Novosti-ն:
«Կանադա-ԱՄՆ տնտեսական գագաթնաժողովը լավագույն օրինակն է, թե ինչպես է աշխատում Կանադայի թիմը: Մենք միավորում ենք բիզնեսը, քաղաքացիական հասարակությունը և աշխատուժը՝ տնտեսությունը խթանելու, աշխատատեղեր ստեղծելու, աշխատավարձերը բարձրացնելու, մեր երկրում առևտուրը հեշտացնելու և արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու ուղիներ գտնելու համար», - ասվում է Թրյուդոյի հայտարարության մեջ:
Նա ընդգծել է, որ գագաթնաժողովը կարևոր հնարավորություն կլինի Կանադայի բարգավաճման համար երկարաժամկետ ռազմավարություն կառուցելու համար, հատկապես՝ հաշվի առնելով Վաշինգտոնի հետ պայմանավորվածությունը՝ 30 օրով հետաձգելու կանադական ապրանքների վրա 25% մաքսատուրքերի ներդրումը։
0Comments