2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 386 741 զբոսաշրջիկ, ինչը 47 684–ով պակաս է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
Ժամանածների թվով առաջատար դիրքն ավանդաբար զբաղեցնում է Ռուսաստանը. երկիր է այցելել 142 846 քաղաքացի, ինչը կազմում է զբոսաշրջային ընդհանուր հոսքի 37%-ը։ Հաջորդը Վրաստանն է (58 248 զբոսաշրջիկ) և Իրանը (34 344): Առավել ակտիվ ուղղությունների հնգյակում են նաև Ֆիլիպինները և Հնդկաստանը՝ համապատասխանաբար 7 151 (2%) և 5 994 (1,5%) այցելություն:
Հիմնականում ժամանում են օդային տրանսպորտով։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով մուտք է գործել զբոսաշրջիկների 64%-ը: Ցամաքային անցակետերից ամենաբարձր ակտիվությունը գրանցվել է Բագրատաշենի, իսկ ամենացածրը՝ Այրումի անցակետերում։
Ամենաշատը այցելել են 35-44 տարեկանները, ամենաքիչը` 13-17 տարեկան դեռահասները և 65-ից բարձր մարդիկ:
0Comments