2024 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 6%-ով: Ամփոփելով 2024 թվականը՝ այս մասին հայտնեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը:
Հունվար-հոկտեմբերին Հայաստան է այցելել 1 926 405 զբոսաշրջիկ: Ժամանողների գրեթե կեսը ՀՀ են այցելել Ռուսաստանից։
«Մեզ մոտ աննշան անկում է նկատվում, սակայն մինչև տարեվերջ ակնկալում ենք 2,1 մլն զբոսաշրջիկ», - ասաց Գևորգյանը:
Ավելի վաղ Sputnik Արմենիային տված հարցազրույցում Գևորգյանը խոսել էր զբոսաշրջային հոսքի կրճատման հիմնական պատճառների մասին։
Հիշեցնենք, որ դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվում են Ռուսաստանից (43%), Վրաստանից (11%) և Իրանից (7%):
0Comments