Պատմության թանգարանի ճակատային հատվածում տեղադրվել են ՀՀ պետական խորհրդանշանները

Մանրամասներ
Պատմության թանգարան

Հայաստանի պատմության թանգարանի ճակատային հատվածում այսուհետև կլինեն ՀՀ պետական խորհրդանշանները` դրոշն ու զինանշանը։ Տեղեկությունը հայտնում է թանգարանի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ապրիլի 2-ին տեղի է ունեցել Հայաստանի պատմության թանգարանի դիմահայաց կամարաշար հատվածի 2 ութանկյուն պատուհաններին տեղադրված Հայաստանի Հանրապետության և ՀՀ զինված ուժերի զինանշանների ապակենկարների (վիտրաժ) լուսավորման արարողությունը:

Витражи с изображением гербов Республики Армения и Вооруженных сил РА, установленные на двух восьмигранных окнах фронтальной арочной части Музея истории Армении (3 апреля 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2025

«Այսուհետև մայրաքաղաքի սրտում՝ Մայր թանգարանի շենքի վրա, մշտապես տեղադրված կլինեն պետության գլխավոր խորհրդանշանները՝ ընդգծելով մեր հազարամյա պատմության ընթացքում և ապագայի կերտման գործում ազգային պետականության ու զինված ուժերի հիմնարար դերակատարությունը»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ՀՀ դրոշի կարմիր հատվածը խորհրդանշում է հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար: Կապույտը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո: Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը:

ՀՀ զինանշանի կենտրոնում, վահանի վրա պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի (վերևից ձախ` Բագրատունիների, վերևից աջ` Արշակունիների, ներքևից ձախ` Արտաշիսյանների, ներքևից աջ` Ռուբինյանների) զինանշանները: Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն: Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը։