Ինչպես կարող են արձագանքել Ռուսաստանը և Իրանը Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման դեպքում. ռուս քաղաքագետի կարծիք

Մանրամասներ
քարտեզ

Եթե ​​հայերը պայքարեն, ինչպես 1990-ականներին, արտաքին օգնություն կստանան. Հայաստանում ռուսական ռազմաբազա կա, Իրանը մոտ է։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը։

Փորձագետը հավելել է, որ Իրանն այժմ ավելի շատ մտածում է սեփական անվտանգության մասին։ «Թրամփի ընտրվելուց հետո Թեհրանը հասկացավ, որ Միացյալ Նահանգները կարող է միջամտել և սկսել հարվածներ հասցնել իրենց, ուստի Իսլամական Հանրապետությունը պետք է նստի ու հասցնի միջուկային զենք ստեղծել»,- ավելացրել է նա:

Ըստ քաղաքագետի՝ Իրանը հավանություն չի տա Հայաստան՝ Ադրբեջանի ռազմական ներխուժմանը, բայց դժվար թե կռվի։ Ընդսմին, Ալեքսանդրովը հնարավոր է համարել, որ Իրանը կարող է զենքով աջակցել Հայաստանին։

Նա չի բացառել, որ Ռուսաստանն էլ կարող է միջամտել։

«Սակայն նա պետք է համոզվի նման քայլի անհրաժեշտության մեջ, համոզվի, որ Հայաստանը հուսալի դաշնակից է»,- ընդգծել է քաղաքագետը։