Մենք արդեն մոտ ենք նպատակին․ Թրամփը խոսել է ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների մասին. Տեսանյութ

Մանրամասներ
ամն

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգթոնի պաշտոնյաները հանդիպումներ են ունենում ռուս և ուկրաինացի պաշտոնյաների հետ, «և ինչ-որ առումներով մոտենում են նպատակին»։ Միաժամանակ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ դժգոհ է շարունակվող հարձակումներից։

«Ես գոհ չեմ այն ​​ամենից, ինչ տեղի է ունենում ռմբակոծությունների հետ կապված, քանի որ նրանք հիմա խելագարի պես ռմբակոծում են: Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում այնտեղ»,- CNN-ի փոխանցմամբ ասել է Թրամփը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Օվալաձև աշխատասենյակում ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք՝ Պուտինն իր հերթին նշել էր, որ Ռուսաստանը «աստիճանաբար, ոչ այնքան արագ, որքան ոմանք կցանկանային, շարժվում է Ուկրաինայում իր նպատակներին հասնելու ուղղությամբ»: