ՆԱՏՕ-ն դաս կտա Պուտինին ու աշխարհի բոլոր ավտորիտար առաջնորդներին․ Թույլ չենք տա հաղթել Ուկրաինայի դեմ պատերազմում

Մանրամասներ

1

ՆԱՏՕ-ն թույլ չի տա Պուտինին հաղթել Ուկրաինայի դեմ պատերազմում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկայի հետ կայացած մամուլի ասուլիսում։

«Պատերազմն իր բնույթով անկանխատեսելի է, ուստի չեմ ենթադրի, թե որքան կտևի այն։ Միայն երկու բան կասեմ, մենք պատրաստ ենք աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ Մենք չենք կարող թույլ տալ, որ նախագահ Պուտինը հաղթի այս պատերազմում. դա կարող է աղետ և ողբերգություն լինել ուկրաինացիների համար, ինչպես նաև մեզ՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներիս, ավելի խոցելի կդարձնի: Որովհետև նախագահ Պուտինը կարող է գալ այն եզրակացության, որ կարող է հասնել իր նպատակներին ռազմական ուժի միջոցով:

Այս դեպքում այս դասը կսովորեն ոչ միայն նա, այլեւ աշխարհի բոլոր ավտորիտար առաջնորդները»,- ընդգծել է Ստոլտենբերգը։