Բայդենը կբանակցի Էր Ռիադի հետ. Պատճառը նավթի արդյունահանումը կրճատելու ՕՊԷՔ-ի որոշումն է

Մանրամասներ
ա

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հաղորդել է, որ մտադիր է Սաուդյան Արաբիայի հետ քննարկել նավթի արդյունահանման բաժնեչափերը կրճատելու ՕՊԷՔ-ի կողմից ընդունված որոշումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Մենք պատրաստվում ենք խոսել նրանց հետ»,-Բայդենն ասել է ամերիկացի լրագրողներին՝ պատասխանելով նավթի արդյունահանումը կրճատելու վերաբերյալ որոշման ֆոնին Վաշինգտոնի եւ Էր Ռիադի հարաբերությունների հարցին: Բայդենը չի ճշտել, թե ինչի մասին է լինելու խոսքը՝ խորհուրդ տալով «հետեւել նորություններին»: Անցած շաբաթ պետությունները, որոնք մտնում են ՕՊԵՔ+ի համաձայնագրի մեջ, որոշում են ընդունել նվազեցնել նավթի արդյունահանումն օրական 2 միլիոն բարելով:

Դրանից հետո Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան Պիեռը հայտարարել է, որ Բայդենը ճիշտ է համարում Սաուդյան Արաբիայի նկատմամբ հարաբերությունների վերանայումը: Սաուդյան Արաբիայի ղեկավար Ֆեյսալ բեն Ֆարհանը հայտարարել է, որ ՕՊԷՔ-ի որոշումը եղել է տնտեսական, այլ ոչ թե քաղաքական:

ԱՄՆ-ը համաձայն չէ Էր Ռիադի պնդումների հետ: ԱՄՆ-ի Անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբիի կարծիքով, ՕՊԷՔ-ի որոշումը մեղմացնում է հակառուսական պատժամիջոցները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: