Ուկրաինայի վերադարձը 1991 թվականի իր սահմաններին անհնար է, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դա հասկանում է, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է, որ այդ հողի վրա ապրում են մարդիկ, որոնց «թեկուզ հիպոթետիկ» չի կարելի տալ Ուկրաինային։
«Ո՛չ մի կերպ, երբե՛ք»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ «Թրամփի վարչակազմը նույնպես ունի այս ըմբռնումը»։
Ավելի վաղ Լավրովն ամերիկացի բլոգերներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ եթե Ուկրաինան համագործակցեր Ռուսաստանի հետ, ապա կունենար 1991 թվականի սահմանները՝ թեև առանց Ղրիմի և Դոնբասի մի մասի։
0Comments